«Գուցե սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք փորձարկենք և ներդնենք հեռավար և տեխնոլոգիական միջոցների ներգրավմամբ կրթության հարցը»,- այսօր այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավորնների այ հարցին, թե ինչպես են աշակերտները լրացնելու դպրոցներում բաց թողնված դասերը:
«Այսօր խոսակցություն է եղել, որ հեռավար կրթության կազմակերպումն այն ռազմավարական հարցերից մեկն է, որի մասին մենք մոտ մեկ տարի է՝ քննարկումներ ենք ունենում։ Դա ևս կոնկրետ ուղղություն է, որով մենք պետք է աշխատենք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։