Գերմանիան այսօրվանից փակում է Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ սահմանները՝ գրում է Bild թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ճանապարհորդությունը թույլատրվելու է միայն բեռնափոխադրումների և նրանց համար, ովքեր ապրում և աշխատում են տարբեր երկրներում:
Որոշման պատճառը ոչ միայն կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելն է, այլև Գերմանիայում օտարերկրացիների կողմից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների զանգվածային գնումները կանխելը: Սահմաններում խանութների վրա «հարձակումները» առաջացրել են խուճապ և մատակարարման հետ կապված խնդիրներ:
Կիրակի օրվա տվյալներով՝ Գերմանիայում գրանցվել է 4585 վարակակիր, 9 մարդ մահացել է:
Կանցլեր Անգելա Մերկելը, վկայակոչելով փորձագետներին, հայտարարել է, որ կարող է վարակվել երկրի «բնակչության 60-70%-ը»: