Բրազիլիայի առաջնությունում «Գրեմիո» ակումբի ֆուտբոլիստները «Սան Լուիսի» հետ խաղին մարզադաշտ են դուրս եկել պաշտպանական դիմակներով:
Ֆուտբոլիստներն այս քայլով իրենց բողոքն են ներկայացրել մրցաշարը չդադարեցնելու դեմ: Հանդիպումը անցկացվել է դատարկ տրիբունաներով մարզադաշտում:
Երեկ կայացած այս խաղից հետո Բրազիլիայում իշխանությունները, ամեն դեպքում, որոշել են դադարեցնել ֆուտբոլի առաջնությունը:
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, սակայն նահանգային առաջնությունները դուրս են կոնֆեդերացիայի ենթակայությունից: