Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու այն աշխատակիցների խնդիրը, որոնց մասնավոր ընկերությունների ղեկավարությունը զգուշացնում է՝ աշխատանքի չգալու դեպքում կամ չեն վճարվի, կամ կազատվեն աշխատանքից:
Կառավարության ղեկավարը նշեց, որ իրենք աշխատում են երկու ուղղությամբ՝ ապահովել մարդկանց աշխատանքի իրավունքը և աջակցել տնտեսվարողներին, որ տնտեսությունը և բիզնեսը լինեն ավելի մրցունակ:
«Կա երկու դեպք՝ ասում են՝ եթե չգաս, դա կհամարվի ոչ հարգելի, և մեկ ուրիշ դեպք՝ դուք հարկադիր արձակուրդի մեջ եք: Կառավարությունը երկու մասի է բաժանվել՝ կեսը կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ է զբաղվում, մյուս կեսը՝ տնտեսական խնդիրների լուծմամբ»,- ասաց Փաշինյանը: