Արտակարգ դրություն հայտարարելուց՝ 18.30-ից հետո կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողները կենթարկվեն պատասխանատվության: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ պետք է հավատան միայն պաշտոնական լուրերին, հավաստի միակ աղբյուրը Կառավարությունն է, մյուս լուրերի տարածումն արգելվում է»,- ասաց Ն.Փաշինյանը: