Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացվելու է միայն նախնական գրանցման (պայմանավորվածության ձեռք բերման) դեպքում։
«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ. փոստի հետևյալ հասցեին՝ [email protected]` նշելով ձեր հեռախոսահամարը։
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ»,- ասված է հայտարարության մեջ։