Այսօր պետք է յուրաքանչյուրը գիտակցի իր քայլերը, և եթե ջերմություն ունի, պետք է չշփվի մարդկանց հետ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդի առողջությունն առաջնահերթություն է, և արտակարգ դրության հայտարարումը պետք է: «Ասողին լսող էր պետք»,- ասաց Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է գիտակցելով, լրջորեն մոտենալ խնդրին:
Գ.Ծառուկյանի խոսքով՝ պետք է բանկերի տոկոսները, վարկերը սառեցվեն երեք ամիս ժամկետով, որպեսզի համաճարակից հետո մարդիկ կարողանան աշխատել ու վճարել: «Մարդիկ պետք է միշտ նայեն՝ աշխարհում ինչ է կատարվում, ոչ թե՝ օ՜, արևը դուրս է եկել ՝ համաճարակը վերանալու է»,- ասաց Ծառուկյանը: