ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
-
Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
-
Թարգմանիչներ
-
Տվյալների բազա լրացնողներ
-
Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Խնդրում եմ, [email protected] հասցեին ուղարկել հետևյալ տվյալները`
-
Անուն, ազգանուն,
-
հեռախոսի համար, մարզ/քաղաք
-
առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն»: