Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամը 08։00-ի դրությամբ կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալներն է ներկայացրել։
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած,- գրել է նախարարը: