Ադրբեջանում տեղի է ունեցել, բառի բուն իմաստով, «խրախճանք ժանտախտի ժամանակ»: Սոցցանցերում հայտնվել է ադրբեջանական հարսանիքի մի տեսանյութ, որտեղ փեսային տանում են կարանտինի հենց հարսանեկան արարողության թեժ պահին: Քիմիական պաշտպանության հատուկ համազգեստով մարդիկ ներխուժել են հանդիսությունների սրահ և ուժ գործադրելով տարել փեսային:
Հատկանշական է, որ հյուրերին դա չի վրդովել ու նույնիսկ վախեցրել, նրանք շարունակել են պարել: Ակնհայտ է, որ առաջիկա օրերին հարսանիքի մասնակիցների մեծ մասը կմեկուսացվի որպես վիրուսակիր: