Չնայած զգալի ծանրաբեռնվածությանը՝ «Շտապօգնություն» ծառայությունը կարողանում է արձագանքել յուրաքանչյուր կանչի՝ տեղեկացրել է «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ աշխատանքների վերակազմավորման արդյունքում առայժմ բժշկական բրիգադների պակաս չի զգացվում են:
Ըստ ծառայության տնօրենի՝ մարտին կանչերի թիվը նույնիսկ նվազել է հունվար-փետրվարի համեմատ: Եթե հունվար-փետրվարին եղել է օրական 900-950 կանչ, ապա այս օրերին գրանցվում է միջինը 750 կանչ: Ընդ որում, հիմնական զանգերը կապված են սիրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների հետ: