Հարգելի՛ ուղևորներ,
Խնդրում ենք ընդունել ի գիտություն առ այն, որ COVID19 վիրուսի կանխարգելման նկատառումներից և ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթերը Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ մինչև ս․թ․ ապրիլի 19-ը։ Հաշվի առնելով Եգիպտոսի Կառավարության որոշումը՝ օդային տարածքը մարտի 19-31-ը ընկած ժամանակահատվածում փակելու մասին, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել Air Cairo ավիաընկերությամբ մեկնած ուղևորներին։ Նշենք՝ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում, ըստ նախատեսված չվացուցակի, թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն (ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ)` ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում։