Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այս պահին ՀՀ-ում 694 հետազոտություն է արվել՝ 45 դրական արդյունքով, հոսպիտալացված է 87 հիվանդ:
«Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները
Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ:
Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ին՝ ժամը 18:00 դրությամբ, աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք»: