Սաուդյան Արաբիայից Թուրքիա վերադարձած ավելի քան 10 հազար ուխտավորներ ստիպված են մնալ երկշաբաթյա կարանտինի մեջ: Բոլոր ուխտավորները տեղավորվել են երեք հանրակացարանում, մեկը՝ Անկարայում (5392 տեղ), երկուսը՝ Քոնիայում (4938): Հանրակացարանների բոլոր ուսանողները վտարվել են՝ հայտնում է ermenihaber-ը:
Թուրքիայի Քոնիա նահանգի Սեյդիշեհիր շրջանում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված 3 քաղաքացի փախել է հիվանդանոցից:
Ոստիկանության ստորաբաժանումները ստացված ահազանգից հետո հայտնաբերել են նրանց և տեղափոխել հիվանդանոց։