Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հայրենիքում գտնվող իր CR7 PESTANA հյուրանոցների ցանցը վերածել հիվանդանոցների, որտեղ կբուժվեն նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդիկ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն։
Հայտնի է, որ Ռոնալդուն կվճարի ինչպես բուժման ծախսերը, այնպես էլ բժիշկների աշխատավարձը։
Վերջին տվյալներով Պորտուգալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 169 դեպք։