Հայաստանում մարտի 1֊ին գրանցված կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը դուրս կգրվի,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը։ Վարչապետը էջմիածինցիներին խնդրեց քաղաքից դուրս գալու 27 ելքերից ընտրել 3֊ը։ Մյուս ճանապարհները փակ կլինեն։ Երեք ճանապարհներին հերթապահություններ կլինեն, ջերմաչափումներ կարվեն և համապատասխան գործողություններ կիրականացվեն։
Խոսելով H1N1 վիրուսի հետ համեմատությունների մասին՝ վարչապետը նշեց, որ 2016֊ին այդ վիրուսից մահացել է 30 մարդ, բայց այդ ժամանակ այսպիսի աժիոտաժ չկար։ Վարչապետը դա կապել է համացանցի և խոսքի ազատության հետ։
Վարչապետը հայտնեց նաև, որ շփում է ունեցել Իտալիայից Մեղրի ժամանած քաղաքցու հետ, որը վարակված է կորոնավիրուսով։ Նորից թեստ են հանձնել ամբողջ ընտանիքով։ Գիշերը պատասխանը կլինի և կտեղեկացնի մանրամասները։
Եթե հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, ապա մենք համապատասխան որոշում կկայացնենք՝ նշեց վարչապետ Փաշինյանն ու ասաց, որ վաղը Հայաստանի տարբեր շրջաններում արտակարգ դրություն կհաստատվի։
Կոչ եմ անում զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Տրամադրվում է ամբողջական ինֆորմացիա և ոչինչ չենք թաքցնում,- ասաց վարչապետը։