Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։