ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ ևս 2 հաստատված դեպք կա, որոնք իրար հետ փոխկապակցված են և նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է:
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք:
Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»,- գրել է Թորոսյանը: