ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- գրել է Նիկողոսյանը։
Ավելի ուշ, Նիկողոսյանը հայտնել է, որ երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը, իսկ շփման շրջանակը մեկուսացվում է: