ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքի էջում արտահանողներին տեղեկացրել է, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:
«Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»,- գրել է Օհանյանը: