«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մայլս Կեգգինսը հաստատել է, որ Իրաքում ամերիկյան Էտ-Թաջի ռազմաբազայի նոր հրթիռակոծման հետևանքով հինգ մարդ է վիրավորվել:
«Կոալիցիան հաստատում է, որ մարտի 14-ին՝ ժամը 10: 51-ին, առնվազն 25 107mm հրթիռ է արձակվել Իրաքի Էտ-Թաջի ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված են կոալիցիայի զորքերը: Կոալիցիայի երեք զինվոր և երկու իրաքցիներ վիրավորվել են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկյան զինվորականը: