Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, հայտնել է Իտալիայի քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Նա մանրամասնել է, որ երեկվա դրությամբ 527 ապաքինված կա, ընդհանուր արդեն՝ 1966 մարդ: Բորելին տեղեկացրել է նաև, որ մեկ օրում մահացել է 175 մարդ, այսինքն՝ մահերի ցուցանիշը նվազել է 70 տոկոսով։ Իսկ վարակվածների թիվն Իտալիայում մեկ օրում ավելացել է 3500-ով։