ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում մանրամասնել է ինքնամեկուսանալու կանոնները.
«Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից, պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել՝ գտնվել հատուկ կարանտինի վայրում:
Հետևեք հետևյալ ցուցումներին.
-
Մնացե՛ք տանը
-
Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
-
Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
-
Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
-
Փակե՛ք բերանը և քիթը փռշտալիս և հազալիս
-
Հաճախակի՛ լվացեք ձեռքերը
-
Առանձնացրե՛ք տնային պարագաները
-
Հյուրեր մի՛ ընդունեք
-
Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
-
Հերմետիկ փակեք աղբամանը
-
Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում, կամ՝ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»: