Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել Հռոմ-Երևան հատուկ չվերթից։
Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով, -հիշեցնում է Թորոսյանը։