ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ Էվելինա Կրիստիլինը հաստատել է մամուլում տարածված այն տեղեկությունը, որի համաձայն՝ Եվրո-2020-ը, հնարավոր է, կորոնավիրուսի պատճառով հետաձգվի:
«Մենք աշխատում ենք Եվրո-2020-ը հետաձգելու ուղղությամբ»,- The Telegraph-ին ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը՝ խաղերի անցկացման ժամկետ նշելով 2020-ի դեկտեմբեր ամիսը:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը պլանավորված էր անցկացնել 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 երկրներում: