Մեդիատիրույթում կեղծ լուրերի շրջանառությունը շարունակում է։ Լրատվականները տարածում են տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, արձակուրդ է ստացել և այս պահին ընտանիքի հետ գտնվում է Սևանում՝ վարչապետին հատկացված ամառանոցում։
Ի պատասխան Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցման՝ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը կեղծ է։ Աշոտ Փաշինյանը՝ ինչպես մյուս բոլոր զինծառայողները, գտնվում է իր զորամասում։
Պաշտպանության նախարարությունը այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցրել է զինծառայողներին որևէ տեսակի արձակուրդի տրամադրումը։
Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։