ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված՝ իրենց 10 զինծառայողների մասին։ Այս տեղեկատվությունը խեղաթյուրված տարբերակով տարածվում է ֆեյսբուքի հայկական տիրույթում։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Մտքեր. Հավերժությունը ֆեյսբուքյան էջին, որը, տեղադրելով նյութի հղումը, գրել է՝ «Պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին»՝ տպավորություն ստեղծելով, թե խոսքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, և դեպքը տեղի է ունեցել հայկական բանակում։
Նշենք, որ ապատեղեկատվություն տարածող այս էջն ունի ավելի քան 34 հազար հետևորդ։