Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենք։
Մարտի 16-ին հանդես կգա հեռուստաուղերձով։ Մինչև այդ հայտարարվել է, որ ամբողջ Ղազախստանի տարածքում արտակարգ դրություն կհաստատվի մարտի 16-ի առավոտյան 8։00-ից մինչև ապրիլի 15-ը առավոտյան 07:00։
Այսօր Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք։ Ընդհանուր առմամբ, երկում այս պահին կա հաստատված 8 հիվանդ։