ՀՀ Քաղացիական ավիացիայի կոմիտեն Ֆեյսբուքի իր էջում պարզաբանումներ է ներկայացրել կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի՝ Դանիա մեկնելու հետ կապված:
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան այդ ընթացքում կփոխարինի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:
Նաև տեղեկացնում ենք, որ
Քաղավիացիայի վարչության պետը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։
Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: