Իտալիան երկրորդն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Եվրոպական պետությունը զիջում է միայն Չինաստանին: Իսկ աշխարհի 126 երկրում վարակի դեպքեր են գրանցվել, ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 146 հազար մարդ, մահացել՝ շուրջ 5500-ը:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 18 հազարի: Արդեն գրանցվել է մահվան ելքով 1266 դեպք, 1439 մարդ էլ հասցրել է ապաքինվել:
Շուրջ 15 հազար մարդ համարվում է ակտիվ վարակակիր: 1329-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վարակն ամենաշատ տարածված է Իտալիայի հյուսիսում: Միայն Լոմբարդիա նահանգում գրանցվել է վարակի 9820 դեպք, որոնցից ապաքինվել են 1198-ը, ինքնամեկուսացվել են 2647-ը, մահացել է 890 մարդ:
Հարավային շրջաններում վիճակն ավելի բարվոք է, օրինակ՝ Սիցիլիայում գրանցվել է վարակի 130 դեպք: