Մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակում է Եվրամիության երկրների հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը, բացառությամբ՝ երկրների մայրաքաղաքների միջև չվերթերի, որոնք իրականացվում են «Շերեմետևո» օդանավակայանի F տերմինալից: Այդ չվերթերով Ռուսաստան կվերադառնան երկրի քաղաքացիները:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում զբոսաշրջության ոլորտը հայտնվել է լիակատար փակուղում՝ նշում են ոլորտի մասնագետները: Մտավախություն կա, որ տուրօպերատորները կարող են հեռանալ ռուսական շուկայից: