Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների օրենքը: Մայր օրենքի փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այսօր՝ ավելի վաղ, ՌԴ Դաշնային խորհուրդն արտահերթ նիստում հաստատել էր 85 շրջանային խորհրդարանների՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որոշումը:
Մինչև այդ, փաստաթուղթը հաստատել էին նաև ՌԴ խորհրդարանի ստորին և վերին պալատները: Ավելի քան 400 կետից բաղկացած փաստաթուղթը վերաբերում է խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը: Համառուսական քվեարկությունը նախանշված է ապրիլի 22-ին: