Նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Նախարարը նաև լավ լուր է հայտնել՝ նշելով, որ վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդանոցից դուրս կգրվի մարտի 1-ին ախտորոշված առաջին հիվանդը:
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը՝ Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր երեք դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ:
Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո նա դուրս կգրվի հիվանդանոցից»: