Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ։ Մեկ օրում կորոնավիրուսը խլել է 250-ից ավելի մարդու կյանք։ Զոհերի թիվը երկրում հասել է 1266-ի։ Զոհերի միջին տարիքը գերազանցում է 80-ը։ Մասնագետները փաստում են, որ վարակի տարածման ալիքը շարունակում է բարձր մնալ։ Աշխարհում կորոնավիրուսի զոհերի 20 տոկոսը բաժին է ընկնում Իտալիային։
Մանրամասները՝ տեսանյութում.