«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթերը՝ հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից:
Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարկել են, կամ նախատեսում են չեղարկել մի շարք չվերթեր։
Մասնավորապես՝ Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։
Qatar Airways, Fly Dubai, Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակներում իրականացրել են ճշգրտումներ: Որոշ չվերթեր կչեղարկվեն:
Օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: