Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը` այս մասին տեղեկացնում է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,- նշված է հաղորդագրության մեջ: