Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 1500 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայի առողջապահության նախարարությունից: Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է մոտ 6 հազար դեպք, այդ թվում՝ 3 հազարը մայրաքաղաքում:
Իսպանիայի իշխանություններն այսօր պատրաստվում են երկշաբաթյա արտակարգ իրավիճակ հայտարարել երկրում՝ վարակի տարածումը կանխելու նպատակով: