Այս տարի Հայաստանում կմեկնարկի խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը: Մեր երկրում առաջին անգամ է համապետական մակարդակով նման ծրագիր իրականացվում: Եվ դրա նպատակը կենդանիների վարակիչ հիվանդություններն ու դրանց տարածումը կանխելն է, ինչը սերտորեն կապված է հանրային առողջության հետ:
«Լուրերի» տաղավարում հենց այս հարցն է քննարկվում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ: