Մարտի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան ստորագրեցին առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը:
«Նիստի ընթացքում քննարկվել են, մասնավորապես, արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման, էներգետիկայի ոլորտներում, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Արձանագրության ստորագրումից առաջ շատ մեծ աշխատանքներ են իրականացվել, այժմ այն արդեն ստորագրել ենք, և մեր առջև դրված են հստակ խնդիրներ, որոնք պետք է կատարենք»,- դրանից հետո հայտարարել էր Դրոժժան և հավելել, որ Բելառուսը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարով:
Այսօր Բելառուսի անտառային տնտեսության նախարարը «Լուրերի» տաղավարում է, որտեղ փորձելու ենք բացել հնարավորինս շատ փակագծեր: