Մարզական կայքերը հայտնում են՝ Ա սերիայում հանդես եկող ևս երկու ֆուտբոլիստ է վարակվել կորոնավիրուսով: Նրանք «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներ են՝ պաշտպան Գերման Պեցելան և հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, որոնց թեստերի արդյունքները դրական է եղել:
Հիշեցնենք, որ այս ֆուտբոլիստներից բացի, Ա սերիայում կորոնավիրուսով վարակված են նաև «Ֆիորենտինայի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Դուշան Վլահովիչը, «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ու «Սամպդորիայի» ֆուտբոլիստներ Մանոլո Գաբիադինին, Օմար Կոլին, Ալբին Էկդալը, Մորտեն Տորսբյուն և Անտոնիո Լա Գումինան: