Կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ վարակակիրների թիվն աշխարհում հասել է ավելի քան 149 հազարի, մահացել են ավելի քան 5500-ը: Վարակից ապաքինվել է մոտ 74.000 մարդ: Իրավիճակն աղետալի է Իտալիայում և Իրանում: Իտալիայում վարակակիր են մոտ 18000-ը, երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 1300 դեպք:
Իրանում վարակակիր է 12800 մարդ, զոհերը՝ ավելի քան 600-ը, որոնցից 100-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ Եվրոպան այժմ դարձել է համավարակի էպիկենտրոն:
Մահացու վարակը տարածվել է նաև աֆրիկյան որոշ երկրներում: Բազմաթիվ երկրներ ձեռնարկում են կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ խիստ միջոցներ: