ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ քաղաքացիներին հորդորելով խուսափել բազմամարդ հավաքներ կազմակերպելուց:
«Սիրելի հայրենակիցներ,
Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրե՛ք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։
Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։
Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։
Խոհեմություն և առողջություն բոլորին»: