Կորոնավիրուսը կաթվածահար է անում կյանքը Իտալիայում: Սպորտը զերծ չի մնում վիրուսի ազդեցությունից: Նախ հանդիսականների մուտքը մարզադաշտեր արգելվեց, հետո էլ ֆուտբոլային հանդիպումները հետաձգվեցին, «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս ախտորոշվեց և այլն: Մեկուսացվեցին շատերը, և մարզական կյանքը կանգ առավ:
Marca-ն տեղեկացնում է, որ հունվարին «Ինտեր» տեղափոխված կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դեռ չէր հասցրել տուն գնել Միլանում ու բնակվում էր Լոմբարդիայի հյուրանոցներից մեկում: Կորոնավիրուսի պատճառով այդ հյուրանոցը փակվել է՝ դանիացուն թողնելով դրսում:
Marca-ի փոխանցմամբ՝ «Ինտերն» արդեն մարզաբազայից սենյակ է հատկացրել կիսապաշտպանին: