Կորոնավիրուսի տարածման պատճառով Կանադայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը մինչև ապրիլի 20-ը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար Պաբլո Ռոդրիգեսը:
«Հանուն կանադացիների առողջության ու անվտանգության պաշտպանության, Համայնքների պալատը դադարեցնում է աշխատանքը մինչև ապրիլի 20-ը»:
Որոշումը հավանության են արժանացրել Կանադայի խորհրդարանի բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: