Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 143 դեպք: Նրանցից 8-ի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրությամբ, 3-ի մոտ ծանր վիճակ է՝ ակնկալվող մահվան ելքով, իսկ մնացածը պարզապես կարանտինի մեջ են կամ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
Նախարարությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել զանգվածային միջոցառումներից և պահպանել ԱՀԿ-ի բոլոր ցուցումները, որոնք պարտադիր են նաև Իսրայելի համար: