Երկուշաբթի օրվանից Իսպանիայի ամբողջ տարածքը՝ 47 մլն բնակչությամբ, կարանտինի մեջ կլինի: Իսպանիայի կառավարության՝ 15-օրյա արտակարգ իրավիճակի վերաբերյալ որոշումն իրականացվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման խիստ միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Իսպանիայի իշխանությունների որոշման համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները չպետք է դուրս գան տնից, բացառությամբ՝ մթերքի խանութ, դեղատուն, հիվանդանոց, աշխատավայր գնալուց:
Իսպանիայի օդային, ցամաքային, ծովային ու երկաթուղային հաղորդակցությունը կկրճատվի: