Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քիչ առաջ Ֆեյսբուքի ուղիղ եթերում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսով հիվանդների մասին:
«15 հիվանդներից 14-ի վիճակը բավարար է, միայն մեկի մոտ կա թոքաբորբ, որը խիստ հսկողության տակ է: Մինչև հիմա մեկուսացված է 200 անձ: Նրանք թե՛ առանձին բնակավայրերում են, թե՛ իրենց տներում: Այս բոլոր մարդիկ շփվել են կորոնավիրուսով հիվանդների հետ: Մեծ մասը Էջմիածնի խնջույքի մասնակիցներ ու նրանց հետ շփված քաղաքացիներ են: Կարող ենք արձանագրել, որ այդ դեպքի հետ կապված ամբողջ շրջանակը հայտնի է, նրանք մեկուսացված են: Ուզում եմ խնդրել հետևել վերջին օրերի մեր կոչերին:
Ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք, ներսուդուրս քիչ արեք, այս առիթը օգտագործեք՝ ընտանիքի անդամների հետ շփվելու համար:
Պահպանելով պարզ կանոնները՝ փորձում ենք ազգովի դրա դիմացն առնել: Ոչ մի տեղեկություն չի թաքցվում, հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- ասաց Արսեն Թորոսյանը: