Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը Ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քաղաքապետի արձակուրդն ավարտվել է, և նա վերադարձել է աշխատանքի:
«Սիրելիներ,
Երևանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդն ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես և նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը:
Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երևանում, որևէ վարակով վարակված չէ: Կարճատև արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաև այնպիսի հանրային գործերով, ինչպես՝ սովորաբար. մասնավորապես, ազատ ժամանակն օգտագործել է՝ մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով:
Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել), ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա:
Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմիններն իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետևելով առողջապահության նախարարության հրահանգներին:
Հետևե՛ք հավաստի լրատվությանը, հեռո՛ւ մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»,- գրել է Կարապետյանը: