Կորոնավիրուսի համաշխարհային բռնկման պատճառով Եվրատեսիլ 2020 երգի միջազգային մրցույթը, հնարավոր է, չեղյալ հայտարարվի: Այս մասին RTV Rijnmond-ին հայտնել են մրցույթի ազմակերպիչները:
Ի դեպ, Ռոտերդամի քաղաքապետ (որտեղ պետք է անցկացվի մրցույթը – խմբ.), Ահմեդ Աբութալեբը նույն հեռուստաալիքին հայտնել է, որ դեռ ժամանակ կա, և մրցույթի ճակատագիրը կորոշվի ապրիլի 5-ից 6-ը: