Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ամեն օր մեծ քանակով բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են սպառվում: Մարդիկ դատարկում են խանութներն ու գնում երկար պահվող ուտելիքներ ու անհրաժեշտ ամեն բան: Ամենաշատ վաճառված ապրանքներից է զուգարանի թուղթը, որի դեֆիցիտ է նկատվում եվրոպական, ամերիկյան և ավստրալական խանութներում:
Համացանցի հայ օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկարներ Բեռլինի խանութներից մեկից, որտեղ դարակները կամ ամբողջովին դատարկ են, կամ գրեթե դատարկ են:
Միացյալ Նահանգներից էլ մեր հայրենակիցներից մեկը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նույն իրավիճակն է Լոս Անջելեսի խանութներում:
Բրուքլինի խանութներից մեկի դիմաց էլ այսպիսի իրավիճակ է: